«Ռեալը» ամռանը համաձայնվել էր վաճառել Խամեսին «Ինտերին»

Մադրիդի «Ռեալը» համաձայնվել էր վաճառել թիմի կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին «Ինտերին»:

Մադրիդյան ակումբը ընդունել էր միլանյան ակումբի 85 մլն. եվրոյանոց առաջարկը, սակայն հենց ինքը ֆուտբոլիստը չի ցանկացել կարիերան շարունակել Իտալիայում:

Հավելենք, որ Ռոդրիգեսը շատ խաղաժամանակ չի ստանում «արքայական» ակումբում, սակայն ֆուտբոլիստը նշել է, որ մտադիր է մնալ «Ռեալում» և պայքարել հիմնական կազմում իր տեղի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ