«Ռեալը» 65 մլն եվրո է առաջարկել «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

«Ռեալը» շարունակում է քայլեր ձեռնարկել «Բավարիայի» կիսապաշտպան Դավիդ Ալաբային ձեռք բերելու ուղղությամբ: «Արքայական» ակումբն այս անգամ էլ մյունխենյան ակումբին առաջարկել է 65 մլն եվրո, հայտնում է AS-ը: Աղբյուրը հաղորդում է նաև, որ մյունխենցիները պահանջում են 80 մլն եվրո:

Մինչ այդ «Ռեալը» 50 մլն եվրո էր առաջարկել «Բավարիային» Ալաբայի համար, որը մերժվել էր:

Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստին հավակնում են նաև «Բարսելոնան» և մանչեսթերյան երկու ակումբները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ