«Ռեալը» 600 հազար եվրո կվճարի Ռաֆայել Բենիտեսին

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, կարելի է ասել, տոնում է «արքայական» ակումբի հաղթանակը Չեմպիոնների լիգայում:

Sportmediaset-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը Ռաֆայել Բենիտեսին կվճարի 600 հազար եվրո Չեմպիոնների լիգայում հաղթելու առիթով:

Բանն այն է, որ Բենիտեսի ու «Ռեալի» պայմանագրում նշված է եղել հատուկ կետ, որ «արքայական» ակումբի՝ Չեմպիոնների լիգայի հաղթանակի դեպքում իսպանացի մասնագետն ստանալու է նույնքան պարգևավճար, որքան ֆուտբոլիստները:

Նշենք, որ Զիդանը կրկնակին է ստացել:

Բենիտեսը, ով այժմ գլխավորում է «Նյուքասլը», մադրիդյան ակումբից հեռացել է այն ժամանակ, երբ թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 5 հաղթանակով ու 1 ոչ-ոքիով զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ