«Ռեալը» 60 մլն ֆունտ է պատրաստում Պրեմիեր լիգայի ռմբարկուի համար

«Էվերտոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»: Անգլիական գրանդը հնարավոր է բաժանվի բելգիացի հարձակվողից, եթե նրա համար առաջարկեն 60 մլն ֆունտ:

Վերջին շրջանում մի քանի թոփ ակումբներ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Լուկակուի նկատմամբ և անգամ նշվում էր, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հետո պահանջելու է առաջին հերթին գնել Լուկակուին:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 37 հանդիպում և խփել 25 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ