«Ռեալը» 40 միլիոն եվրո է առաջարկել «Լեսթերի» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց

Ֆրանսիայի ազգային հավաքականի ու «Լեսթերի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է մարզական կարիերան շարունակել «Ռեալում»:

Ինչպես տեղեկացնում է Gazza Mercato-ն, մադրիդյան ակումբը վերջին ժամերին փորձում է համաձայնության գալ կիսապաշտպանի տրանսֆերի հարցով:

Նշվում է, որ «արքայական» ակումբը 40 միլիոն եվրո է առաջարկել 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կանտեն որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Լեսթերի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ