«Ռեալը» 34մլն. եվրո կառաջարկի «Չելսիի» ֆուտբոլիստի դիմաց

Մադրիդի «Ռեալը» մտադիր է առաջարկ կատարել «Չելսիին» թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ձեռքբերման համար:

Goal.com-ի փոխանցմամբ, արքայական ակումբը պատրաստ է 34 մլն. եվրո վճարել 28-ամյա սերբ ֆուտբոլիստի դիմաց:

Մատիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:

Նշենք՝ Մատիչը 2015/16 մրցաշրջանում 40 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում և դարձել երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ