«Ռեալը» 30 մլն ֆունտ կվճարի Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել «Նյուքասլի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի տրանսֆերի համար:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում մադրիդյան գրանդը ավարտին կհասցնի ֆրանսիացու տեղափոխությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եթե «Ռեալին» չհաջողվի ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ապա մադրիդցիները կգնեն Սիսոկոյին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ