«Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվեց, Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ խաղավերջում

ՄԼՍ-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվեց «Սիեթլին»: Տանտերերը կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը:

3-րդ րոպեին «Սիեթլի» կազմում հաշիվը բացեց Ալվարո Ֆերնանդեսը: Հենց հաջորդ րոպեին Լյուկ Մուլհոլանդը հավասարեցրեց հաշիվը: 31-րդ րոպեին Քրիստիան Ռոլդանը երկրորդ գնդակն ուղարկեց «Ռեալ Սոլթ Լեյքի» դարպասը: Ռոլդանի գոլը վերջինն էր այս խաղում:

81-րդ րոպեին ամերիկացի պաշտպան Քրիս Ուինգերտի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը, որը, սակայն, չկարողացավ օգնել իր թիմին պարտությունից խուսափելու հարցում:

Նշենք, որ չնայած պարտությանը՝ «Ռեալ Սոլթ Լեյքին» հաջողվեց տեղ գտնել լավագույն վեցյակում և շարունակել պայքարը ՄԼՍ-ի փլեյ-օֆֆում: Հոկտեմբերի 26-ին Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆում Մովսիսյանի թիմը կմրցի «Լոս-Անջելես Գալաքսիի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ