«Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվեց. Մովսիսյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ֆուտբոլի ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվեց «Կոլորադոյին»: Տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով՝ 1:0:

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Նշենք, որ 9 խաղից հետո «Ռեալ Սոլթ Լեյքն» ունի 17 միավոր, որով ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ