«Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվեց. Մովսիսյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Լոս Անջելես Գելաքսին» առավելության հասավ «Ռեալ Սոլթ Լեյքի» նկատմամբ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում: Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով:

Հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի իրավունքները պատկանում են Մոսկվայի «Սպարտակին», «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Գելաքսիի» կազմում աչքի ընկան Գյասի Զարդեն, Մայք Մագին, Էմանուել Բոատենգը, Ջովանի դոս Սանթոսն ու Սթիվեն Ջերարդը, ով նաև չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը: «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում աչքի ընկան Խուան Մարտինեսն ու Խավյեր Մորալեսը(11-մետրանոց):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ