«Ռեալ Մադրիդ Կաստիլյան» չկարողացավ բարձրանալ Սեգունդա

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը` «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» չի կարողացել հաղթել Սեգունդա բարձրանալու համար պայքարում և մնացել է Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնում:

Կատալոնական «Լեյդա» թիմի դեմ խաղում այսօր մադրիդցիները սեփական հարկի տակ զիջել են 0-3 հաշվով: Երկու խաղերի արդյունքում «Ռեալ Մադրիդ Կաստիլյան» 0-4 հաշվով պարտվել է ու զրկվել Սեգունդայի ուղեգրից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ