«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ». Հայտնի է գլխավոր մրցավարի անունը

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը՝ հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խաղը տեղի է ունենալու Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մայիսի 28-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

41-ամյա Կլատենբուրգը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 6 հանդիպում է սպասարկել՝ ցույց տալով 29 դեղին քարտ:

Կլատենբուրգն այդ խաղերում ոչ մի ֆուտբոլիստ չի հեռացրել խաղադաշտից, ինչպես նաև ոչ մի 11-մետրանոց չի նշանակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ