«Ռեալ» և «Բարսելոնա». Թիմերի հավանական կազմերը և կորուստները այսօրվա խաղերին ընդառաջ

Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական պայքարն իր ամենաթեժ փուլում է։ Այսօր հանդիպումներ ունեն թե՛ «Ռեալը» և թե՛ «Բարսելոնան»։ Ներկայացնում ենք, թե ինչ կորուստներ ունեն թիմերը և ինչ կազմով կարող են ներկայանալ առաջիկա խաղերին.

18։15 «Սպորտինգ Խիխոն» – «Ռեալ Մադրիդ»

Ռաֆայել Վարանը և Պեպեն շարունակում են վերականգնողական գործընթացը, ուստի պաշտպանության կենտրոնում միակ զույգը այսպիսին է՝ Ռամոս – Նաչո։ Հարձակման գծում բացակայում է Գարեթ Բեյլը՝ կրկին վնասվածքի պատճառով։

«Ռեալի» կազմում որակազրկված ֆուտբոլիստներ չկան, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն և Դանի Կարվախալը ևս մեկ դեղին քարտ ստանալու դեպքում կորակազրկվեն և չեն կարողանա մասնակցել հաջորդ շաբաթ կայանալիք «Էլ Կլասիկոյին»։ Ուստի մարզիչն այս երկու ֆուտբոլիստներին, ինչպես նաև դարպասապահ Կեյլոր Նավասին ու հարձակվող Կարիմ Բենզեմային չի ընդգրկել թիմի հայտացուցակում ու հանգստանալու հնարավորություն է տվել «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից առաջ։

Այսպիսով, ըստ Goal.com-ի, «Ռեալը» այսօր կարող է հանդես գալ այսպիսի կազմով.

madrid-possible-sporting_1p0hvjsklv5e8zbtmb909t3n6

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին

1 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ