Ռայոլան «Յունայթեդի» հետ գործարքներով ամռանն ավելի շատ է վաստակել, քան Ռոնալդուն տարվա ընթացքում

Ֆուտբոլային սուպերգործակալ Մինո Ռայոլան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իսկական ֆուրոր արեց:

Բրիտանական Metro-ն գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 3 գործարքով Ռայոլան վաստակել է 25 միլիոն ֆունտ՝ ավելի շատ, քան Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տարեկան աշխատավարձն է:

Խոսքը վերաբերում է Պոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի ու Հենրիխ Մխիթարյանի գործարքներին:

Կրիշտիանու Ռոնալդուն սպորտի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներից է: Նրա տարեկան աշխատավարձն «արքայական» ակումբում կազմում է 17,6 միլիոն ֆունտ:

Իսպանական AS-ի տեղեկություններով՝ Ռայոլան Պոգբայի՝ «Յունայթեդ» տեղափոխությունից միայն վաստակել է 16,7 միլիոն ֆունտ:

Մինո Ռայոլայի ամենահեղինակավոր հաճախորդները՝
Պոլ Պոգբա
Զլատան Իբրահիմովիչ
Հենրիխ Մխիթարյան
Ռոմելու Լուկակու
Պավել Նեդվեդ
Ջանլուիջի Դոնարումա
Գրեգորի վան դեր Վիլ
Կերլոն
Մաքսվել
Մարիո Բալոտելի
Էտյեն Կապու
Ֆելիպե Մատիոնի
Բլեզ Մաթյուիդի
Զդենեկ Գրիգերա
Մարտին Յոլ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ