Ռայոլան հայհոյել է Յուրգեն Կլոպին

«Նիցա» տեղափոխված Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան հայհոյանք է ասել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին: Վերջինս հայտարարել էր, որ անգլիական ակումբը իտալացի ֆուտբոլիստի տեղը չէ:

«Օրվա վերջում «Լիվերպուլի» ղեկավարությունն ընդունեց, որ Կլոպը անարդար վարվեց:

Չեմ քննադատի նրան որպես մարզիչ, չնայած կարծում եմ, որ նա տակտիկապես ուժեղ մարզիչ չէ: Նա չի հասկանում, որ նախ և առաջ մենք գործ ունենք մարդու հետ: Մարիոն օրինակելի էր իրեն պահում և երբեք չէր բողոքում, երբ միայնակ էր մարզվում:

Մեղմ է ասել, որ Կլոպը անարդար էր, ես ուղղակի կասեմ, որ նա ….կտոր է:

Առանց Զլատան Իբրահիմովիչի Ֆրանսիայի առաջնությունը կորցրեց իր արժեքի 50 %-ը, իսկ Մարիոյի հետ այն կվերականգնի առնվազն 30-ը, քանի որ նա տաղանդավոր աստղ է: Հույս ունեմ, որ այս տարի նրա մոտ ամեն ինչ հարթ կընթանա»,-La Gazzetta dello Sport-ն է մեջբերում իտալացի գործակալի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ