Ռայոլան բացատրել է, թե ինչու են Պոգբան ու Մխիթարյանը վատ խաղում «Յունայթեդում»

Հենրիխ Մխիթարյանի ու Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդների մասին՝ բացատրելով նրանց անհաջող խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Ճիշտ է, Պոգբան առայժմ իր լավագույն խաղը չի ցուցադրում, նրան ժամանակ է պետք ավելացնելու համար: Բայց մարդիկ երբեմն չեն տեսնում հեռանկարը: Նա առաջ է տանելու թիմին առաջիկա 10 տարիների ընթացքում: Նա «Յունայթեդի» կորած որդին է:

Մխիթարյանը նախորդ երկու մրցաշրջանների Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա ուժեղ բնավորություն ունի ու մեծ արժեք կդառնա թիմի համար, երբ լիովին վերականգնվի»,-ասել է Ռայոլան:

Այնուամենայնիվ, Ռայոլան կարծում է, որ «Յունայթեդը» դեռ կարող է հաղթել Պրեմիեր լիգան. «Երբեմն ավելի լավ է պարտվել, քանի որ դու հասկանում ես, որ այն չէիր, ինչ կարծում էիր: Ես դեռ կարծում եմ, որ «Յունայթեդը» կարող է հաղթել լիգան, քանի որ նրանք հիմա ունեն այդ որակը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ