Ռայոլա. «Յուվենտուսը» պատրաստ է Դոնարումային բարձր աշխատավարձով պայմանագիր առաջարկել

«Յուվենտուսը» մտադիր է պայքարել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի համար:

Իտալիայի չեմպիոնները շարունակում են փոխարինող փնտրել Ջիջի Բուֆոնին, ով հաջորդ տարի կդառնա 39 տարեկան: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Միլանը» մտադիր է պաշտպանել իր տաղանդավոր ֆուտբոլիստին, որին «Յուվենտուսը» պատրաստ է առաջարկել տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ: Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան արդեն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:

«Միանշանակ նա մեծ ապագա ունի: Նա գիտի, թե ինչի է գնում: «Յուվենտուսը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» հետևում են Ջիջիի խաղին, բայց «Միլանը» չի ուզում վաճառել նրան և ամեն ինչ կանի նրան թիմում պահելու համար: Մարոտան շատ համառն է: Նա փորձում է փոխարինող գտնել Բուֆոնին և ամեն ինչ կանի Դոնարումային Թուրին բերելու համար:

Հիշեցնենք, որ 17-ամյա դարպասապահի պայմանագիրը սպառվում է 2018թ.:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ