Ռայոլա. «Մխիթարյանի ապագան հայտնի կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան հայտնի կդառնա առաջիկա 10 օրերի ընթացքում: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Դեռ ոչինչ պարզ չէ: Սակայն Մխիթարյանի ապագան «Բորուսիայում» կորոշվի առաջիկա 10 օրվա ընթացքում»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նշենք, որ ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը շատ է ցանկանում երկարաձգել Մխիթարյանի հետ պայմանագիրը: Իր հերթին Ռայոլան փորձում է Մխիթարյանի պայմանագրի մեջ ավելացնել նոր կետ, որի համաձայն Հենրիխին կարող է գնել ցանկացած ակումբ, ով կվճարի նշված հրաժարագինը:

Հայ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ