Ռայոլա. «Մխիթարյանը ուրախությամբ կխաղա Յուվենտուսում»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ Հայաստանի հավաքականի ավագը դեմ չէ տեղափոխվել «Յուվենտուս», որը հետաքրքրված է ֆուտոբոլիստի ծառայություններով:

«Ես գիտեմ, որ Մասիմիլիանո Ալեգրիին դուր է գալիս Մխիթարյանի խաղը: Հենրիխը ուրախությամբ կհամաձայնվի հանդես գալ «Յուվենտուսի» շարքերում , սակայն նրա պայմանագիրը «Իշամեղուների» հետ ավարտվում է 2017թ-ին: «Բորուսիայի» գլխավոր մարզիչը կիսապաշտպանին համարում է անփոխարինելի ֆուտբոլիստ: Իսկ ինչ վերաբերում է Մխիթարյանի տեղափոխությանը թուրինյան ակումբ, ապա դա նրա որոշելու հարցն է, նա խելացի տղա է»,-Մինո Ռայոլայի խոսքերն է մեջբերում Fotball Italia-ն:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված  է նաև «Արսենալը», որի սկաուտները այցելել են «Բորուսիայի» վերջին խաղերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ