Ռայոլա. «Իբրահիմովիչին տարեկան 100 մլն. եվրո էին պատրաստ վճարել»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով համալրեց անգլիական թիմը, մոտ էր չինական ակումբ տեղափոխությանը, այդ մասին հայտնել է շվեդ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Իբրահիմովիչը լավագույնն է: Նա կարող էր առանց հարկերի ստանար տարեկան 100 մլն. եվրո Չինաստանում, սակայն մերժեց այդ առաջարկը: Զլատանը փողի հետևից չի ընկնում, նրան պետք են հաղթանակներ: Ես բախտավոր եմ, որ աշխատում եմ հզոր ֆուտբոլիստների հետ: Իբրահիմովիչը նրանցից մեկն է»,-ասել է Ռայոլան II Giorale-ի հետ հարցազրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ