Ռայոլա. «Հնարավոր է, որ Պոգբան մնա «Յուվենտուսում»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր հաճախորդի ապագայի շուրջ պտտվող շշուկները:

«Պոգբայի ապագային մասին շատ է խոսվում, սակայն հնարավոր է, որ նա չհեռանա «Յուվենտուսից»:

Նա չի շտապում հեռանալ, իսկ ակումբում ցանկանում են, որ ֆրանսիացին մնա:«Յուվենտուսը» ուզում է, որ Պոգբան երկարաձգի պայմանագիրը:

Պոլը մտադիր չէ հեռանալ ակումբից առաջին իսկ հնարավորության դեպքում: Նա երջանիկ է «Յուվենտուսում»: Ակումբ, որը ձգտում է թիմում պահել իր աստղերին:

Թուրինյան ակումբը  շատ լավ է վերաբերվում Պոլին: Ֆանտաստիկ ակումբ է, որը հավատում է Պոգբային»,-նշել է Ռայոլան:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ