Ռայոլա.«Հանցագործություն կլինի դադարեցնել բանակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ»

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ չի պատրաստվում դադարեցնել բանակցությունները՝ հայ ֆուտբոլիստի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ուղղությամբ:

«Հանցագործություն կլինի դադարեցնել բանակցությունները: Ես լավատես եմ: Եթե վստահ չլինեի, որ արդյունքի կհասնեմ, չէի փորձի:

Շատ հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել նրան, և բանակցությունները լավ մթնոլորտում են անցել: Ցավոք, այս պահին Դորտմունդը դեռ մերժում է գործարքը»,-ասել է Ռայոլան:

Նշենք, որ մինչ այդ «Բորուսիան» մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 19 մլն ֆունտի առաջարկը, իսկ ապա դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել էր, որ իրենք որոշել են չվաճառել Մխիթարյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ