«Ռայո Վալեկանոյի» մարզիչը կարծիք է հայտնել Արաս Օզբիլիսի մասին

Իսպանական «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խաղի վերաբերյալ:  Իսպանացի մասնագետը ընդգծել է, որ նրան դուր է եկել մեր հայրենակցի խաղը և ափսոսանք հայտնել, որ նա դեռևս չի կարող խաղալ 90 րոպե:

«Ինձ դուր եկավ Օզբիլիսի խաղը, նրա մեջ կայծեր տեսա: Ես հավանեցի այն, ինչ տվեց նա թիմին: Ափսոս, Արասը դեռ չի կարող խաղալ 90 րոպե»,-շեշտել է Խեմեսը երեկ կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք՝ Արաս Օզբիլիսը Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի» դեմ խաղում փոխարինման է դուրս եկել և դարձել գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ