«Ռայո Վալեկանոյի» հայտացուցակը «Սևիլիայի» դեմ խաղում

Փետրվարի 21-ին Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում  «Ռայո Վալեկանոն» կհյուրընկալի «Սևիլիային»: Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հայտացուցակը, որում կրկին չի ընգրկվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

«Օզբիլիզը դեռ բավարար ֆիզիկական վիճակում չէ: Առկա բարձր մրցակցության պահանջներին համապատասխանելու համար նա դեռ պետք է աշխատի այդ ուղղությամբ»,-նշել է «Ռայո Վալեկանոյի» մարզիչ Պակո Խեմեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ