Ռայան Գիգզը կարող է գլխավորել ՉԼ կրկնակի գավաթակիր ակումբը

Ռայան Գիգզը կարող է դառնալ «Նոթինգեմ Ֆորեստի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է  Manchester Evening News-ը: Ավելի վաղ աղբյուրը հայտնել է, որ 42-ամյա ուելսցին կլքի «Մանչեսթեր Յունայթեդում» մարզչի իր աշխատանքն այն բանից հետո,  ինչ ակումբը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն:

2013/14  մրցաշրջանում Գիգզը ընդգրկվել է Դևիդ Մոյեսի մարզչական շտաբում՝ որպես խաղացող մարզիչ, իսկ վերջին երեք խաղերում ղեկավարել է թիմը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: Դրանից հետո նա 3 տարի օգնել է Լուի վան Գալին:

«Նոթինգեմ Ֆորեստը» անցած մրցաշրջանին գլխավորել են Դուգի Ֆրիդմենը և Պոլ Ուիլյամսը: Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթողը ավարտել է  Չեմպիոնշիփը 16-րդ տեղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ