Ռայան Գիգզը գովասանքի խոսքեր է ասել ՄՅՈՒ-ի կիսապաշտպանի հասցեին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռայան Գիգզը նշել է, որ Ջեսի Լինգարդին մարզելն իր համար իսկական «մղձավանջ» է եղել:

«Նա կարող է խաղալ մի շարք դիրքերում: Նա քեզ էներգիա է հաղորդում, նա գոլեր է խփում, նա թիմային խաղացող է, նա ընդամենը 23 տարեկան է, և այժմ նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է:

Ես մարզել եմ նրան, երբ նա դեռ 10 տարեկան էր, իսկ ես մարզչական լիցենզիա ստանալու էի պատրաստվում: Ես նրան օգտագործում էի որպես 10 համար: Դա իսկական «մղձավանջ» էր, որովհետև նա ամեն ինչ ճիշտ էր անում»,-ասել է Գիգզը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ