Ռաուլն ու Ռոնալդուն ներկա են գտնվել Նադալ – Ջոկովիչ թենիսային հանդիպմանը (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը, ինչպես նաև «Արքայական» ակումբի և Պորտուգալիայի ընտրանու ներկայիս աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ներկա են գտնվել Թենիսի «Մաստերս» կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ Ռաֆայել Նադալ – Նովակ Ջոկովիչ հանդիպմանը, որը կայացել է Մադրիդում:

Ռաուլն ու Ռոնալդուն ջերմորեն ողջունել են միմյանց:

Ինչ վերաբերում է թենիսային մրցավեճին, ապա Նադալը սերբ մրցակցին պարտության է մատնել երկու սեթում՝ 6-2, 6-4: Խաղը տևել է 1 ժամ, 38 րոպե: Սա իսպանացու և սերբի 50-րդ հանդիպումն էր, ինչի շնորհիվ բարելավել է նրանց ռեկորդը ATP մրցաշարերում: Դիմակայության հաշիվն այս պահին 26-24 է՝ հօգուտ Ջոկովիչի:

205210859fc938aeb9395a78ed6486c4

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ