Ռաուլը նշել է, թե որ թիմին է համարում ԵՎՐՈ-2016-ի ֆավորիտ

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը իր երկրի ազգային թիմին համարում է ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնության ֆավորիտ: Միաժամանակ, հարձակվողը չի ժխտում, որ Իսպանիայի հավաքականին լուրջ մրցակցություն է սպասվում:

«Իսպանիան Եվրոպայի առաջնության գործող հաղթողն է, ուստի իսպանացիները մրցաշարի ֆավորիտներ են: Այնուամենայնիվ, Դել Բոսկեի թիմը շատ մրցակիցներ կունենա, ուստի հաղթողի հարցը դեռ փակված չէ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Маrca-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ