Ռաուլը կխաղա «Ռեալի» բարերգործական խաղում

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը ամռանը նորից կհագնի «Արքայական» ակումբի մարզաշապիկը՝ մասնակցելու բարեգործական հանդիպմանը, որը նվիրված կլինի «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրուիֆի հիշատակին:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 5-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մադրիդյան ակումբը հակառակորդը կլինի «Այաքսը»:

Ռաուլի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը կմասնակցի հանդիպմանը 95 %-ով:

Ակնկալվում է, որ այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգան նաև Ռոբերտո Կառլոսը, Ֆերնարդո Եռոն, Լուիշ Ֆիգուն, Պատրիկ Կլյուվերտը, Կլարենս Զեեդորֆը և Էդգար Դավիդսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ