Ռաուլ. «Բեյլը ավելի ու ավելի շատ է իմանում «Ռեալի» իրական արժեքների մասին»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը խոսել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղային որակների մասին և ընգծել, որ ֆուտբոլիստը ավելի ու ավելի լավ է սկսում հասկանալ մադրիդյան ակումբի արժեքները:

«Բեյլը կարևոր գոլեր է հեղինակում «Ռեալի» համար: Մենք կարող ենք տեսնել, որ նա ավելի ու ավելի է ընգրկվում ակումբի համակարգ և իմանում «Ռեալի» իրական արժեքների մասին: Նա անհատապես ուժեղ ֆուտբոլիստ է՝ հիանալի դրված հարվածով: Բեյլը ունի որոշակի հատկանիշներ, որոնք իսկապես օգնում են թիմին»,-Ռաուլի խոսքերն է մեջբերում AS-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ