Ռանյերի. «Մեզ աստղեր պետք չեն, մեզ պետք են մեր ֆուտբոլիստները»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ ցանկանում է պահպանել չեմպիոնական կազմը:

«Մեզ պետք չեն նոր աստղեր, մեզ պետք են մեր ֆուտբոլիստները: Չեմ ցանկանում ուժեղացնել կազմը թոփ-ֆուտբոլիստներով:

Մենք հաղթեցինք ԱՊԼ-ում և կարող ենք ավելիին հասնել: Ես ֆուտբոլիստներիս կասեմ հետևյալը ՝ «Եթե դուք հեռանաք, ապա հայտնի չէ, թե ձեզ հետ ինչ կլինի: Հնարավոր է, որ ավելի մեծ ակումբում դուք հիմնական կազմում տեղ չունենաք և այդպեդ կդադարեք զարգանալ: Դուք այստեղ թագավորներ եք: Եվս մեկ տարի մնացեք, որից հետո կարող եք ավելի մեծ ակումբ տեղափոխվել:

Սա շատ կարևոր է, որ ընտրության ժամանակ չսխալվես»,- ասել է Ռանյերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ