Ռանյերի մայրը. «Իմ որդին վերջապես գտավ իրեն. Հիմա նա Անգլիայի թագավորն է»

Ռենատա Ռանյերին, ով «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի մայրն է, պատմել է, թե ինչ նշանակություն ունի այս հաղթանակը իր և որդու համար:

«Հանդիպումից հետո ես արտասվեցի: Միայն դրանից հետո նա կարողացավ զանգահարել մեզ: Կլաուդիոն զանգում է ամեն օր, բայց այդ օրը նա ուրիշ էր: Նա այնքան երջանիկ էր, ինչպես մենք բոլորս: Հիմա կարող ենք հանգստանալ և վայելել այս պահը:

Մեր ընթրիքը տևեց 2 ժամ: Մենք խոսեցինք ամեն ինչից և քննարկեցինք տարբեր հարցեր:

Երբեք չէինք պատկերացնի, որ այսպիսի բան կարող էր լինել, բայց Կլաուդիոն գտավ այն ֆուտբոլիստների խմբին, ովքեր մարզվեցին ինչպես պրոֆեսիոնալներ: Ամեն ինչ իր տեղն եկավ: Իմ տղան վերջապես գտավ իրեն: Այժմ նա Անգլիայի թագավորն է: Մենք տարբեր հաճոյախոսություններ ենք ստանում տարբեր տեղերից: Շնորհակալ ենք:

Նախկինում Կլաուդիոն նվաճել էր տարբեր տիտղոսներ: Ցավում եմ, որ նրա մարզչական կարիերան վատ դասավորվեց «Ռոմայում»:

Հիմա նա արդեն Անգլիայի չեմպիոն է և մենք հպարտ ենք»,- ասել Ռենատա Ռանյերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ