Ռանիերի. «Հաջորդ մրցաշրջանում «Լեսթերը» կպայքարի տասնյակում ընդգրկվելու համար»

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է հաջորդ մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

«Այս մրցաշրջանը բացառություն է, և մենք պետք է հասկանանք դա:

Երբ ես եկա թիմ, մտածում էի, որ կարող եմ այս տղաների հետ լավ ֆուտբոլ ցուցադրել: Արդյունքում մենք ցույց տվեցինք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Կարևորագույնը սեփական ուժերին հավատալն ու մինչև վերջ պայքարելն է:

Հաջորդ մրցաշրջանում «Լեսթերից» պետք չէ պահանջել թոփ հորիզոնական: Մեր նպատակն է լինելու տասնյակում ընդգրկվելը»,- Goal.com-ը փոխանցում է Ռանիերիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ