Ռանյերի. «Ավելի շուտ այլմոլորակայիններ կիջնեն Լոնդոնում, քան «Լեսթերը» կպաշտպանի չեմպիոնությունը»

Անգլիայի գործող չեմպիոն Կլաուդիո Ռանյերին խոսել է առաջիկա մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

«Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչպես կընթանա մրցաշրջանը: Թոփ ակումբները պատրաստ են տիտղոսը նվաճելուն, իսկ մենք՝ պաշտպանելուն:

Մեր նպատակն է 40 միավոր հավաքել, իսկ հետո տեսնենք: Մենք ուզում ենք դրական փորձառություն Չեմպիոնների լիգայից:

Կարծում եմ՝ ավելի քիչ ճնշում կլինի մեզ վրա, քան նախորդ մրցաշրջանում: Ամեն ինչ փոխվել է, և պետք է աշխատել ձեռք բերածը պահպանելու համար:

Հնարավորությունները՝ 6000-ը՝ 1-ի դիմաց. ավելի շուտ այլմոլորակայիններ կիջնեն Փիքադիլիի հրապարակ»,- Sky Sports-ը փոխանցում է Ռանյերիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ