Ռանիերին ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ

Անգլիայի Լիգայի մարզիչների ասոցիացիան Կլաուդիո Ռանիերիին ճանաչել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն մարզիչ: Իտալացին «Լեսթերին» հասցրեց անհավանական չեմպիոնական տիտղոսի:

Կլաուդիո Ռանիերին միայն երկրորդ արտասահմանցի մարզիչն է, որ Անգլիայում արժանանում է այս մրցանակին: 2002 և 2004 թվականներին նույն պատվին արժանացել է «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Կլաուդիո Ռանիերին այս մրցաշրջանում արդեն երեք անգամ ճանաչվել էր ամսվա լավագույն մարզիչ, իսկ Իտալիայում ճանաչվել էր տարվա լավագույն իտալացի մարզիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ