Ռանիերին նշել է, թե որն է «Լեսթերի» նպատակը

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է ակնկալիքներով մրցաշրջանի մեկնարկից առաջ:

«Մեր նպատակը՞ այս մրցաշրջանում: Հավաքել 40 միավոր: Միայն դրանից հետո կարելի է մտածել աղյուսակի վերևում հայտնվելու մասին, այնուհետև Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու մասին և վերջապես առաջնության տիտղոսը նվաճելու հերթական հնարավորության մասին:

Մեր մոտ ամեն ինչ լավ է: Պրեմիեր լիգայում կան նոր ֆուտբոլիստների և մարզիչներ: Հիմա ճնշում է գործադրվելու ոչ թե մեր, այլ իրենց վրա: Մենք պետք է ցույց տանք մեր ուժը: Բոլորը սպասում են: Չենք հանձնվի ոչ մի դեպքում:

Կանտե՞ն: Առաջարկել ենք նրան նոր պայմանագիր կնքել ԵՎՐՈ-2016-ից առաջ: Նգոլոյով հետաքրքրված են գրանդ ակումբներ: Ամեն ինչ նրա ձեռքերում է»,-ասել է Ռանիերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ