Ռանիերի. «Եթե «Աղվեսները» այսօր պարտվեն, նրանց կսպանեմ»

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Էվերտոնի» դեմ հանդիպումից:

«Եթե թիմը պարտվի չեմպիոնությունը նշելու օրը, ես նրանց կսպանեմ իմ սեփական ձեռքերով: Նրանք հիանալի նշեցին հաղթանակը: Ես ուրախ եմ, որ բոլորը երջանիկ են քաղաքում:

Թիմը լավ մարզում է անցկացրել այս շաբաթ: Լավ հանդիպում եմ ակնկալում «Աղվեսներից»: Մենք պետք է սառը դատենք և շարունակենք պրոֆեսիոնալ խաղամակարդակ ցուցադրել:

Մենք չեմպիոն ենք, բայց «Էվերտոնը» ցանկանում է հաղթանակ տոնել այսօր, այդ իսկ պատճառով պետք է կենտրոնանալ հաղթանակի վրա»,-Ռանիերիի խոսքերն է մեջբերում «Mirror»-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ