Ռանիերի. «Պորտուգալացիները վաստակել էին ԵՎՐՈ-ի հաղթանակը, անգլիացիները հիասթափեցրին»

«Լեսթեր Սիթիի» իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է ԵՎՐՈ-2016-ի իր տպավորություններով:

«Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունում թիմերի ավելացումը հիանալի գաղափար էր: Դա հնարավորություններ տվեց պակաս ուժեղ ֆուտբոլային թիմերին: Մի քանի խաղեր ձանձրալի էին, բայց ընդհանուր առմամբ մրցաշարը հիանալի ստացվեց: Իտալիան Կոնտեի գլխավորությամբ շատ լավ հանդես եկավ: Անտոնիոն հիանալի աշխատանք էր արել և նրան պետք է շնորհակալ լինել դրա համար: Ֆրանսիան հասավ եզրափակիչ, Գերմանիան վստահ էր երևում, բայց չհասկացա, թե ինչու Լյովը որոշեց մեր հետ խաղից առաջ փոխել սխեման: Կարծես, նրանք մեզնից վախենում էին: ՈՒելս-Իսլանդիան թարմ շունչ էր: Պորտուգալիան արժանի էր հաղթանակի, ես զգում էի, որ նրանք կհասնեն հաղթանակի Սանտուշի գլխավորությամբ: Հիասթափեցրեց Անգլիան, որի ուժերը ներում էին եզրափակիչ հասնելու համար»,- ասել է Ռաներին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ