Ռանիերի. «Լեսթերը» հյուր է իր խմբում»

Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին:

«Լեսթերն» անհամբերությամբ սպասում է Չեմպիոնների լիգայի մեկնարկին: Ինձ հետաքրքիր է՝ ինչպես են իմ տղաներն իրենց դրսևորելու Չեմպիոնների լիգայում:

Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ մենք հյուր ենք այս մրցաշարում: Մենք պայքարելու ենք ամեն ինչի համար: Ուզում եմ տեսնել, թե ինչպես ենք խաղալու Եվրոպայի ուժեղագույն ակումբների դեմ»,- ասել է Ռանիերին:

Հիշեցնենք, որ «Լեսթերի» հետ նույն խմբում են «Պորտուն», «Բրյուգեն» ու «Կոպենհագենը»:

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ