Ռանիերի. «Կարծում եմ, որ մեզ կհաջողվի պահել թիմում Վարդիին, Մահրեզին և Կանտեին»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իր թիմի առաջիկա ծրագրերի մասին:

«Կարծում եմ, որ ինձ կհաջողվի թիմում պահել մեր առաջատարներին: Մահրեզը և Կանտեն նոր են սկսել կայուն խաղ ցույց տալ, նրանք դեռ 25 տարեկան են և շատ տաղանդավոր: Վարդիի մասին պատմությունը մենք բոլորս էլ լավ գիտենք:

Ժամանակը ցույց կտա, արդյոք նրանք պատրաստ կլինեն թոփ ակումբ տեղափոխվելուն: «Լեսթերում» նրանք թագավորներ են: Ամեն ինչ նրանց համար հիանալի է դասավորվում: Երբ դու տեղափոխվում ես ավելի մեծ ակումբ, այդ ժամանակ ճնշումը քեզ վրա ավելի շատ է»,- ասել է Ռանիերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ