Ռանիերի. «Կարծում եմ՝ Կանտեն, Վարդին ու Մահրեզը կմնան «Լեսթերում»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծիք է հայտնել թիմի առաջատարներ Ռիյադ Մահրեզի, Նգոլո Կանտեի ու Ջեյմի Վարդիի մասին։

«Կարծում եմ՝ Կանտեն, Վարդին ու Մահրեզը կմնան թիմում։ Մահրեզը ու Կանտեն դեռ նոր են սկսել իրենց կարիերան, նույնիսկ 25 տարեկան չկան, բայց մեծ տաղանդ ունեն, ու կարծում եմ, որ նրանք չպետք է շտապեն։ Իսկ Վարդիի պատմությունը բոլորիս է հայտնի։

Միայն ժամանակը ցույց կտա, թե կկարողանա՞ն արդյոք նրանք խաղալ մեծ թիմերում։ Այստեղ՝ «Լեսթերում», նրանք արքաներ են։ Նրանց մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում, ու նրանք ուրախ են, բայց մեծ ակումբներում և՛ ճնշումն է ավելի մեծ, և՛ խաղադաշտում ավելի շատ բան պետք է ցույց տալ»,- ասել է իտալացի մասնագետը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ