Ռանիերի հավելյալ 5 մլն. ֆունտ կստանա, եթե «Լեսթերը» դառնա չեմպիոն

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլադիո Ռանիերին կստանա մոտավորապես 5 միլիոն ֆունտ, եթե «Աղվեսները» նվաճեն չեմպիոնական տիտղոսը:

Անցած տարի պայմանագիրը ստորագրելիս իտալացին պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի հետ ֆինասական պարգևատրման մասին՝ լավ արդյուքներ ցույց տալու դեպքում:

Այսպիսով, յուրաքանչյուր հորիզոնականի համար, որը բարձր կլինի 18-ից Ռանիերին կստանա 100 հազար ֆունտ: Միայն այս կետով Անգլիայի չեմպիոնի գավաթը նվաճելու դեպքում «Լեսթերի» մարզիչը կստանա 1,7 միլիոն ֆունտ:

Առաջին տեղը գրավելու և Չեմպիոնների լիգայի ուղեգիրը վաստակելու դեպքում Ռանիերիին կառանձնացվի առաձին գումար, որը վերը նշվածի հետ կկազմի 5 միլիոն ֆունտ:

Հիշեցնենք՝ «Լեսթերին» մեկ տուր է բաժանում չեմպիոնական տիտղոսից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ