Ռանիերի. «Չեմ հետևում մրցաշարային աղյուսակին, ուղղակի պատրաստվում եմ հաջորդ խաղին»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ հաղթանակից հետո խոստովանել է, որ չի հետևում ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակին:

30 տուրից հետո «աղվեսները» շարունակում են գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը ՝ գերազանցելով 2-րդ հորիզոնականում ընթացող «Տոտենհեմին» 5 միավորով:

«Ես չեմ հետևում մրցաշարային աղյուսակին, այլ ուղղակի պատրաստվում եմ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղին: Մենք ցանկանում ենք վայելել մեր խաղը և շարունակել հաղթել: Մեր երկրպագուները շատ են երազում մեր հաջողության մասին և հպարտանում են մեր թիմով»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ