Ռանիերի. «Անգլիական 6 ակումբ ցանկանում է ոչնչացնել մեզ»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթով «Աղվեսները» չեն պատրաստվում սահմանափակվել:

«Գոհ էի մեր հաղթանակից, բայց ուզում եմ կրկին հաղթել: Ցանկանում եմ հագեցնել քաղցս:

Իմ ֆուտբոլիստներին ասել եմ. «Հիմա շատ լավ գիտեմ ձեզ: Մոռացեք՝ ինչի ենք հասել: Ես ավելին եմ ուզում: Չեք կարող ասել, որ սա ձեր ուժերի առավելագույնն էր»:

Հիմա Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 ակումբներ ցանկանում են ոչնչացնել մեզ: Մենք կարող ենք պարտվել, բայց ես ցանկանում եմ տեսնել իմ ֆուտբոլիստներին միասնական, որտեղ բոլորը օգնում են միմյանց: Դա է իմ փիլիսոփայությունը»,-նշել է իտալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ