Ռամոսը «Բարսելոնայի» չեմպիոնությունն արժանի է համարում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ «Բարսելոնան» արժանիորեն է դարձել Լա լիգայի չեմպիոն՝ միևնույն ժամանակ հպարտանալով, որ «արքայական» ակումբը մինչև վերջ ճնշում է գործադրել «կապտանռնագույնների» վրա:

«Իհարկե ափսոսում եմ, որ չկարողացանք հաղթել Լա լիգայում, սակայն մենք դասեր կքաղենք հաջորդ մրցաշրջանի համար: Տիտղոսը նվաճում է այն թիմը, որ մրցաշրջանի ընթացքում ամենաքիչն է սխալվում: Մենք պայքարեցինք մինչև վերջ և պետք է շնորհավորենք «Բարսելոնային» արժանի չեմպիոնության համար:

Մենք հպարտ ենք, որ կարողացանք ճնշում գործադրել «Բարսելոնայի» վրա ու պահպանեցինք չեմպիոնական հնարավորությունը մինչև վերջին պահը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ սա բարոյահոգեբանական աջակցություն է մեզ համար: Հրաշալի եզրափակիչ ենք ակնկալում և հաղթանակով տարին ուզում ենք հիշարժան դարձնել»,- Goal.com-ը փոխանցում է Ռամոսի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ