Ռամոս. «Եթե ես խաղայի «Բարսելոնայում»…»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը անդրադարձել է Արբելոայի և Պիկեի լեզվակռվին: Իսպանացին պատկերացրել է  իրեն կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:

«Ջերարդ Պիկեն և Ալվարո Արբելոան երեխայությամբ են զբաղվում: Չնայած ես մտածում եմ, որ մի փոքր հումորը ոչ-ոքի չի խանգարի: Իհարկե, դրա համար պատշաճ ժամանակ պետք է ընտրվի:

Եթե ես խաղայի «Բարսայում», ես ավելի քիչ կարմիր քարտեր կստանայի»:

Սերխիո Ռամոսը խոսել է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոնեի մասին:

«Ես հիանում եմ Դիեգոյով,  ինձ դուր է գալիս նրա փիլիսոփայությունը և թիմը կառավարելու ձևը, բայց ինձ դուր չեն գալիս զոհի դերում իրենց ներկայացնող մարդիկ»,-նշել է իսպանացին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ