Ռամոս. «Երբ ամեն ինչ խաղաղ և հանգիստ է, Պիկեն սիրում է նյարդային իրավիճակ ստեղծել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հերթական անգամ անդրադարձել է Իսպանիայի հավաքականում իր թիմակից, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեին, ով հաճախ է քննադատական խոսքեր հասցեագրում մադրիդյան ակումբին:

Նա վերջերս հայտարարել էր, որ երբեք չէր աշխատի «Արքայական» ակումբում, քանի որ իրեն դուր չեն գալիս «սերուցքայինների» արժեքները:

«Երբ Պիկեն քննադատում է «Ռեալը», մեր խորհրդանիշն ու գույները, ապա դա ազդեցություն է թողնում: Կան բաներ, որոնցից կարելի է խուսափել, սակայն երբ ամեն ինչ խաղաղ և հանգիստ է, Պիկեն սիրում է նյարդային իրավիճակ ստեղծել: «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ավագի թևկապն ինձ ստիպում է ամեն ինչին այլ կերպ նայել: Ես կասկածում եմ, որ Պիկեն իսկապես վատն է մտածում «Ռեալի» որևէ ֆուտբոլիստի մասին»,- ասել է Ռամոսը:

Ինչպես էին Ռամոսն ու Կրոսը պլանավորել խաղարկել տուգանային հարվածը «Բավարիայի» հետ խաղի ժամանակ (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ