Ռակիտիչի վրա հարձակում է կատարվել

6 անհայտ ավազակներ հարձակվել են ամառանոցի վրա, որտեղ իրենց հանգիստ էին անցկացնում «Բարսելոնայի» և Խորվաթիայի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ընտանիքը, տեղեկացնում է Vecernji List-ը:

Պարբերականի փոխանցմամբ,  ԵՎՐՈ-2016-ից դուրս մնալուց հետո Ռակիտիչը իր ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք և վարձել ամառանոց Ուգլյան կղզու ափին: Ուրբաթ երեկոյան  անհայտ ավազակներ ժամանել են կղզի, որտեղ գտել են ֆուտբոլիստի ամառանոցը ու սկսել քարեր նետել տան ուղղությամբ: Արդյունքում, նրանք կոտրել են ամառանոցի պատուհանները և դռները, այնուհետև դիմել փախուստի: Ավազակներից մեկին հաջողվել սողոսկել տուն, այդ պատճառով Ռակիտիչը իր ընտանիքի հետ անմիջապես լքել է կղզին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ