Ռակիտիչը պատասխանել է «Բարսելոնայից» հեռանալու շշուկներին

Խորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը բացառել է կատալոնական ակումբից հեռանալու հնարավորությունը:

Հիշեցնենք՝ Մայքլ Սորսը, որը համարվում է ֆուտբոլիստի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը, Անդրե Գոմեշի տեղափոխությունից հետո «Բարսելոնա» իր թվիթերյան էջում գրել էր. «Հեռանալու ժամանակն է եկել»:

Սակայն Ռակիտիչը պարզաբանել է, որ նա նախապատրաստվում է 2016/17 մրցաշրջանին «Կապտանռնագույնների» հետ և ընգծել, որ Մայքլ Սորսը իր գործակալը չէ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ