Ռակիտիչը կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում:

Ռակիտիչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին և «Կարմիր սատանաների» ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել 28-ամյա կիսապաշտպանին նախքան ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Խորվաթիայի ընտրանու ֆուտբոլիստին:

Եթե կողմերը համաձայնության չգան նոր գործարքի շուրջ, ապա Ռակիտիչի համար առաջնային տարբերակ կլինի Ժոզե Մոուրինյոյի թիմ տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը հանդես է գալիս «Կապտանռնագույների» կազմում 2014 թվականից ի վեր և դարձել է թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը: Նա օգնել է «Բարսելոնային» հաղթել թրեբլ իր առաջին մրցաշրջանում և 2 տարվա ընթացքում մասնկացել ակումբի 100 հանդիպմանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ